▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր ՀՀ տարածքով ցուրտ ճակատ է անցնելու, հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Գագիկ Սուրենյան

Armtimes.com-ը գրում է. Այսօր երեկոյան ժամերին եւ առաջիկա գիշերը Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արեւմտյան ցուրտ ճակատ, որի հետեւանքով ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով: Այս մասին տեղեկացանք ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ  Գագիկ Սուրենյանից:

Օդերեւութաբանը հայտնեց, որ սրան հաջորդելու է որոշակի դադար, որից հետո՝ մարտի 22-ի ցերեկը եւ 23-ի գիշերը Սեւ ծովի շրջաններից եւս մեկ ցուրտ ճակատ է անցնելու: Այնուհետեւ մարտի 23-ի ցերեկը այս սառը ճակատը նորից մեր տարածքից դուրս է գալու:

Արդյունքում ստացվում է, որ այսօր երեկոյան ժամերին եւ առաջիկա գիշերը Հանրապետության տարածքում կանխատեսվում են տեղումներ, վաղը ցերեկը, մարտի 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի ցերեկը, 23-ի գիշերը նորից հանրապետության ողջ տարածքում կգրանցվեն տեղումներ: 23-ի ցերեկը կլինի տեղումների դադար,- հստակեցրեց Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ տեղումները լեռնային եւ նախալեռնային գոտիներում կլինեն ձյան կամ թաց ձյան տեսքով, եւ միայն շատ ցածրադիր հովտային գոտիներում (հիմնականում Տավուշի, Սյունիքի հովտային գոտիներ, Արարատյան դաշտի ցածրադիր գոտի) կլինի ձնախառն անձրեւ եւ անձրեւ:

Օդերեւութաբանն ընդգծեց, որ հավանականություն կա՝ առաջիկա գիշերը ձյուն կտեղա նաեւ Երեւանի բարձրադիր գոտիներում: Արդյո՞ք տեղումներին կհետեւի մառախուղը՝ այս պահին դեռ դժվար է ասել: Ամեն դեպքում, ըստ Սուրենյանի՝ եթե նույնիսկ մառախուղ լինի ցուրտ ճակատի անցման ժամանակ՝ դա չի կարող լճանալ եւ օրերով պահպանվել Երեւանում, ինչպես դա եղավ փետրվարին:

Ինչ վերաբերում է ջերմաստիճանին. ցուրտ ճակատի անցմամբ պայմանավորված վաղը ցերեկը ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով: 22-ի ցերեկը նվազումը կշարունակվի 1-2 աստիճանով, այնուհետեւ մարտի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում նորից կբարձրանա այնքան, ինչքան որ նվազել է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին