▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանն այցելել է Սափարմուրատ Նիյազովի դամբարան

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Թուրքմեստանի մայրաքաղաքում հանդիպել է այդ երկրի նախագահի և  կառավարության անդամների հետ: 

Հայաստան վերադառնալուց առաջ Կարեն Կարապեռտյանը ներկայացրել է Աշխաբադում քննարկած հարցերի շրջանակը:

Նշենք, նաև, որ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ղիպչակ գյուղում գտնվող անկախ Թուրքմենստանի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի դամբարան՝ հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Կառավարության ղեկավարն եղել է «Թուրքմենբաշի Ռուխի» մզկիթում, որտեղ նրան դիմավորել է Թուրքմենստանի գլխավոր մուֆթի Չարիգելդի Սերյայևը: Վարչապետ Կարապետյանն Աշխաբադի քաղաքապետ Շամուհամմեդ Դուրդիլիևի ուղեկցությամբ այցելել է նաև Թուրքմենստանի անկախության հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել: Հայաստանի կառավարական պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին