▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու մարզում Կարեն Կարապետյանը մրցակցությունից դուրս էր. նրա ցուցանիշը հանրապետությունում լավագույնն է

Ինչպես և կանխատեսվում էր, Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում մրցակցությունից դուրս էր ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանն է: Նա ստացել է մոտ 45.000 քվե, այնինչ ՀՀԿ-ից մյուս երկու թեկնածուները՝ Վահրամ Բաղդասարյանն ու Արկադի Համբարձումյանը միասին ստացել են մոտ 34.000 ձայն: Եթե հաշվի առնենք ընտրատարածքներում ընտրողների մասնակցության թիվը, ապա տոկոսային հարաբերությամբ նրա ցուցանիշը հանրապետությունում լավագույնն է: Փաստացի, Կարեն Կարապետյանը Լոռու մարզում հավաքել է վավեր քվեաթերթիկների մոտ 40 տոկոսը: Համեմատելով նրա շուրջ 45.000 քվեները՝ ստացվում է, որ ամբողջ հանրապետությունում Հայաստանի Հանրապետական կուսակցության ստացած ձայների մոտ 6 տոկոսը ստացել է Կարեն Կարապետյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին