▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի «ցնցող» որոշումը. «Սիթի»-ներում կաշխատեն միայն Մալաթիայի բնակիչները

Armtimes.com-ը գրում է. Ազգային ժողովի պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար: Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Կայքի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները: Այս որոշման մասին արդեն իսկ տեղեկացվում են անհարմար իրավիճակում հայտնված աշխատակիցները: Որպես հիմնավորում նշում են, թե Սամվել Ալեքսանյանն ասել է, որ Մալաթիայի բնակիչները պետք է լավ ապրեն:

Նշենք, որ Երեւան քաղաքում տեղակայված է թվով 18 «Երեւան Սիթի» սուպերմարկետ, որոնցից յուրաքանչյուրում մի քանի հերթափոխով աշխատում են մի քանի տասնյակ քաղաքացիներ:

«Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ից, որը փոխարինում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ին, որեւէ պարզաբանում ստանալ մեզ չհաջողվեց, քանի որ «Ալեքս Գրիգ»-ի հեռախոսահամարներին կատարած մեր զանգերն անպատասխան մնացին, իսկ «Ալեքս հոլդինգ»-ից որեւէ կոնտակտային հեռախոսահամար բաց աղբյուրներում չկա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին