▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն սկսել է զորք տեղակայել թուրք-սիրիական սահմանին

Թուրք-սիրիական սահմանին թուրքական զինուժի և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) սիրիական թևի՝ «YPG»-ի միջև ծավալված մարտերից անմիջապես հետո Միացյալ Նահանգները զրահամեքենաներ և կենդանի ուժ է ուղարկել Թուրքիային սահմանակից Սիրիայի հյուսիս: Այս մասին տեղեկացնող թուրքական «Hurriyet» պարբերականի կյաքը նշում է, որ ամերիկյան զինուժի ստորաբաժանումները նպատակ ունեն կանխել թուրք-քրդական ուժերի հնարավոր ու հերթական բախումը:

Ամերիկյան ուժերի տեղակայումից հետո թուրքական բանակը նոր ուժեր է կուտակել Սիրիայի հետ սահմանին: «YPG»-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ-ն զրահամեքենաներ է սկսել կենտրոնացնել Քոբանիից մինչև Քամիշլի հատվածի երկայնքով ու թուրքական կողմին նախազգուշացրել, որ եթե նորից հարձակողական գործողությունների դիմի, ապա ամերիկյան ուժերը կդադարեցնեն Ռաքքայի օպերացիան և կտեղակայվեն թուրք-սիրիական սահմանին:

 Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին