▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դոնալդ Թրամփն ու նրա տիկին Մելանյան Երուսաղեմում ունկնդրել են հայկական երգչախմբի կատարումը

 

168.am-ը գրում է. Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Հարության տաճարում ունկնդրել են Երուսաղեմի հայոց պատրիարքության Ժառանգավորաց վարժարանի երգչախմբի կատարումը:

Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը մայիսի 22­-ին Բեն Գուրիոն օդանավակայանում մասնակցել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դիմավորման արարողությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին