▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առաջիկա օրերը եւս տեղումնառատ կլինեն. այս անգամ անձրեւ կտեղա Հայաստանում զարգացած ամպերից. Գագիկ Սուրենյան

Armtimes.com-ը գրում է. Հայաստանի տարածքում առկա ցիկլոնը առաջիկա գիշերը դուրս կգա դեպի Կասպից ծով` իր հետ տանելով համատարած տեղումները եւ սառը եղանակը:

Բայց դա չի նշանակում, թե անձրեւներն ընդհանրապես կդադարեն:  «Մայիսի 25-29-նն ընկած ժամանակահատվածում երեկոյան ժամերին հանրապետությունում կզարգանա ներզանգվածային ամպրոպային ամպամածություն: Դա նշանակում է, որ պրոցեսը ոչ թե գալիս է այլ տարածքներից` ծովից կամ օվկիանոսից, այլ ամպրոպային ամպերը զարգանալու են հենց Հայաստանի տարածքում եւ հիմնականում երեկոյան ժամերին»,- մեր զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ամպրոպային այդ ամպերի թիրախում լինելու է հանրապետության հյուսիսային կեսը` Շիրակը, Լոռին, Տավուշը, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային շրջանները, Գեղարքունիքը:

Նշված մարզերում երեկոյան համատարած կլինեն անձրեւ, ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ, քամու ուժգնացում: Իսկ մյուս` հարավային շրջաններում` Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում, Արցախում, ինչպես նաեւ Երեւանում երեկոյան ժամերին տեղումները կլինեն խիստ լոկալ բնույթի: Այսինքն` տվյալ բնակավայրի մի հատվածում կարող է լինել անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում, իսկ մյուս հատվածում ընդհանրապես տեղումներ չլինեն: «Դրանք կոչվում են երակային պրոցեսներ»,- նկատեց Գագիկ Սուրենյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին