▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Հովհաննիսյանն ազատվում է Նաղդալյանի ճաշակից. «կապիտալ» վերանորոգում է նոր աշխատասենյակը

news.am-ի տեսանյութում. ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը նույնիսկ մեկ օր չցանկացավ անցկացնել իրեն այդ նույն պաշտոնում նախորդած, իր թիմակից Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակում։ Նա հիմնահատակ վերանորոգում է Նաղդալյանի աշխատասենյակը, միայն պատերն են կանգուն, անգամ դռներն ու պատուհաններն է տեղահան արել։

Արդեն շարքային պատգամավոր Հերմինե Նաղդալյանը տեղափոխվել է այլ տեղ եւ «կապիտալ» վերանորոգման պահանջ չի ներկայացրել։ Նրան պատահմամբ ԱԺ միջանցքում հանդիպելով՝ հետաքրքրվեցինք՝ վիրավորված չէ՞, որ նոր սերնդի իր թիմակիցը ջանում է հիմնահատակ վերացնել նաղդալյանական շունչն այնտեղ, որտեղ անցկացրել է երկար ու ձիգ տարիներ, Նաղդալյանը պատասխանեց. «Օ՜, ինչ եք ասում, բոլորովին չի վիրավորում»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին