▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպիսի աշակերտ է եղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը. պատմում է ուսուցչուհին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ավարտել է Լև Տոլստոյի անվան 128 հիմնական դպրոցը: Tert.am-ը այցելել է դպրոց, խոսել տնօրենի և նրան դասավանդած ուսուցչուհու հետ: «Հրաշալի, պարկեշտ, բանիմաց, չափազանց օժտված աշակերտ է եղել Կարեն Կարապետյանը»,-ասաց դպրոցի տնօրեն Անահիտ Ուզունյանը։ Նա նաև նշեց, որ վարչապետը միշտ հետաքրքրվել է դպրոցի ձեռքբերումներով, օգնել է. քաղաքապետ եղած ժամանակ «Օգնիր դպրոցին» ծրագրով 3 միլիոն դրամ է հատկացվել դպրոցին:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի պատմության ուսուցչուհի Նելլի Պետրոսյանը ևս նշեց, որ վարչապետը հրաշալի աշակերտ է եղել:

«Զգացվում էր, որ իր համար հեշտ չէր ամենը հաղթահարել, բայց միաժամանակ դա այնպիսի սիրով էր անում, որը կողքից նույնիսկ նկատելի չէր և նույն ձևով աշխատում է մինչ օրս: Որտեղ դժվարություն կա, Կարենն այնտեղ է»,-ասաց նա և նշեց, որ Կարեն Կարապետյանին դասավանդել է 8-10-րդ դասարաններում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին