▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախատեսվում է իրականացնել նորածնային սկրինինգ հետազոտություն

Առաջին անգամ Արցախում նախատեսվում է հուլիսի 1-ից իրականացնել նորածնային սկրինինգ հետազոտություն:

 Այս  մասին  «Արցախպրես»-ի   թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  ՀՀ   «Արաբկիր»    բժշկական     համալիրի  նորածնային   սկրինինգ  կենտրոնի  ղեկավար Իրինա  Թովմասյանը  և   նշել, որ   իրենք  Ստեփանակերտ  և  Արցախի շրջաններ են եկել, որ      տեղի  մանկաբույժների  հետ   դասընթացներ  անցկացնեն, որպեսզի  տեղացի  մասնագետները ևս կարողանան  ինքնուրույն  իրականացնեն այդ   հետազոտությունը: 

«Նորածնային  սկրինինգ  հետազոտությունը ՀՀ-ում   սկսել  ենք  2005  թվականից: Բոլոր  նորածինների բնածին հիպոթիրեոզի  հետազոտություն  ենք կատարում, որի  միջոցով   ստուգվում է  վահանաձև գեղձի ֆունկցիան: Արդյունքում պարզ է դառնում՝ հետագայում երեխան մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրներ կունենա՞, թե՞ ոչ: 

Նորածնի  ծննդից  3  կամ 4   օր  անց  նորածնի  կրունկից վերցրած  արյունը  կաթացվում  է  թղթի  վրա: Այն  ուղարկվում  է  Երևանի   նորածնային   սկրինինգային   լաբորատորիա, որտեղ էլ  իրականացվում  է  հետազոտությունը,-ասել  է   Ի. Թովմասյանը  և    ընդգծել,- Արցախում  հետազոտությունն  իրականացնելու  համար   առաջին  կես  տարին   աջակցելու  է  «Արաբկիր»    բժշկական     համալիրը, իսկ  հետագայում   այդ   ծախսերը  հոգալու  է պետությունը»:

Խոսելով   հետազոտության    կարևորության  մասին՝   Ի. Թովմասյանը նաև  հավելել  է. «Յուրաքանչյուր    նորածին  արտաքնապես   ոչնչով  չի  տարբերվում  առողջ  երեխայից, բայց  հետազոտության  արդյունքում   նկատելի  են   դառնում հիվանդության  նշաններ: Եթե   կյանքի  առաջին  ամսվա  ընթացքում   հայտնաբերվում  է  հիվանդությունը և  սկսում  ենք  բուժել,  այն  կանխվում  է, չի  զարգանում: Այս հետազոտության կարևորությունն այն է, որ հիվանդության  վաղ շրջանում հայտնաբերումն  ու  բուժումն   օգնում  է, որ հետագայում երեխան դառնա  հասարակության լիարժեք անդամ»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին