▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ սարն են ծվատում.մարդկանց առողջությանը վտանգ է սպառնում.ՀՀ Կանաչների միության նախագահն ահազանգում է

Վայոց Ձորի Եղեգիս, Մալիշկա, Հերհեր, Գլաձոր գետերն ու շրջակա միջավայրը վտանգված են.«Վայք մետալ» ընկերությունը նոր հանքավայրեր է ցանկանում շահագործել։

«Այն կապարի և ցինկի հանքավայր է: Խոսք է գնում 106.000 տոննա հանքաքար վերամշակելու մասին: Համաձայն ուսումնասիրությունների՝ այնտեղ 130-135 հանքային մարմիններ կան: Ծվատելու են ամբողջ Թեք սարը: Շահագործումից ամբողջ ջրային համակարգերը կավերվեն: Այնտեղ առկա է կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծծումբ, երկաթ, մկնդեղ, մոլիբդեն: Կա նաև ցրված ուրան: Այսինքն, հանքավայրի շահագործումը կվնասի հողի պտղաբերությանը, մարդկանց և կենդանիների առողջությանը. հնարավոր է քաղցկեղ, չբերություն և բազմաթիվ այլ հիվանդություններ առաջանան»,-ահազանգում է «Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը:

Վերջինը տեղեկացրեց, որ «Վայք մետալ» ընկերությունը նույն հանքավայրը շահագործելու ծրագիրը ներկայացրել է Բնապահպանության նախարարությանը, որը բացասական եզրակացություն է տվել, ընկերությունն էլ գործ է հարուցել՝ դատի տալով Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը և Գլաձորի համայնքապետարանին, որը ևս թույլ չէր տալիս, որ հանքը շահագործվեր: Արդյունքում ընկերությունը դատը շահել է: 

Այս որոշմանը դեմ են  նաև գյուղացիները, գյուղապետերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին