▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովսեփ Սիմոնյանը տնօրե՞ն

Արփի լճի ազգային պարկն ունի նոր ղեկավար: ՀՅԴ-ն Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին առաջարկել է ստանձնել այս ՊՈԱԿ-ի՝ առայժմ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները,-«Այսօր» լրատավականի հետ զրույցում ասել է Հովսեփ Սիմոնյանը: Նա նաև նշել է, որ իրեն աշխատանք են առաջարկել մայրաքաղաքում, սակայն ինքը մերժել է, քանի որ ցանկանում է հարազատ մարզում մնալ ու աշխատել: 

«Համոզված եմ, որ ունեցածս գիտելիքների պաշարը թույլ կտա աշխատանքս լավ կատարել»,-ասել է նա:

Առաջիկայում կհայտարարվի ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթ, որին կմասնակցի նաև Հովսեփ Սիմոնյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին