▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատ Խանդոյանին դատապարտեցին 3,5 տարվա ազատազրկման

 

Hraparak.am-ը գրում է. Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց «Սասնա Ծռեր» խմբի անդամ Միայնակ Գայլի եղբոր` Արարատ Խանդոյանի գործով վճիռը։ Մեղադրող դատախազը պահանջել էր 4 տարվա ազատազրկում, իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճռեց Խանդոյանին ազատազրկել 3,5 տարով։  Ըստ մեղադրական եզրակացության՝ Արարատ Խանդոյանը 2016թ. հուլիսի 20-ին Երեւանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը: 

 

Ամբողջկան նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին