▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բռնաբարության գործը կարճելու համար պաշտոնյան 10.000 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնյայի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու դեպքի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա: Այսպես, ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Տարոնի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել 06.05.2017թ.-ին Ա. Հ.-ի կողմից 17-ամյա աղջկան բռնաբարելու վերաբերյալ: Սակայն, Հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի համաձայն, 2017թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել անչափահաս աղջկա մայրը` Վանաձոր քաղաքի բնակչուհի Մ. Մ.-ն և հայտնել, որ հիշյալ դեպքի առթիվ քննվող քրեական գործը կարճելու համար Լոռու մարզային քննչական վարչության պաշտոնյան Ա. Հ.-ից պահանջել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք: Դեպքի մասին ահազանգած Մ. Մ.-ն և նրա դուստրը հայտնել են նաև, որ բռնաբարության վերաբերյալ քրեական գործը կարճելու համար կաշառք պահանջելու մասին իմացել են հենց Ա. Հ.-ից, որից հետո զանգահարել և կատարվածի մասին հայտնել են իրավապահ մարմիններին: Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և քաղաքացու կողմից կաշառք տալու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին