▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում սովից մահացել է աղքատ սիրիացի ընտանիքում ծնված փոքրիկը

Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստական ընտանիքում նորածին երեխա է մահացել: Թուրքական «Odatv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ջումա անունով 13 օրական երեխայի մահվան պատճառը սովն է: Սիրիայի քաղաքացիական պատերազմից փախչելով՝ ընտանիքը հաստատվել էր Թուրքիայի Յալովա նահանգում:

Այստեղ նրանք մի քանի այլ փախստական ընտանիքի հետ ապաստանել էին կիսավեր փայտաշեն տնակում: 13 օր առաջ ծնված փոքրիկը լրացուցիչ արհեստական սննդի կարիք է ունեցել, սակայն որևէ աշխատանք կամ այլ ֆինանսական աղբյուր չունեցող ընտանիքը չի կարողացել երեխային սննդով ապահովել: Սովից անդադար լացող երեխան հանկարծ երկար ժամանակ լռել է, անհանգստացած մայրը ստուգել է ու տեսել, որ երեխան մահացած է:

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին