▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաջ հայ կանայք ցանկություն են հայտնել գնալ Արևմտյան Հայաստան ու հայերեն դասավանդել

Արևմտյան Հայաաստանում բնակվող մեր հայրենակիցների երևանյան, ինչպես նաև մարզային այցելությունները շարունակվում են: Դերսիմցիներին այս շաբաթ եկել են փոխարինելու Մուշի, Բիթլիսի, Տիգրանակերտի(Դիարբեքիր) և Մարդինի մեր հայրենակիցները:

Նրանք այցելել են շատ տեսարժան վայրեր, մեծ տպավորություն ստացել:

Միայն մեկ բան չի զարմացրել՝ նմանությունը.

«Նույնն են աչքերը, հայացքը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացան համայնքի ներկայացուցիչները:

Մուշի համայնքի ներկայացուցչի փոխանցմամբ՝ աշխատանքներ են տարվում հայոց լեզվի և պատմության դասավանդման ուղղությամբ։

«Համայնքում պաշտոնապես գրանցվել են 38-ը, բայց գաղտնիք չէ՝ հայերը շատ են: Մեզ հուզում է ամեն ինչ՝ քաղաքականությունը, տնտեսությունը և այլն: Օրինակ ենք ծառայում, որպեսզի այլ համայնքներ էլ ձևավորվեն: Վախ չունենք, թեկուզև մեր  քայլերի պատճառով զոհվենք»,-ընդգծեցին նրանք:

Ինչ վերաբերում է հայոց լեզվի և պատմության դասավանդմանը՝ Արևմտահայերի Ազգային կոնգրեսի անդամ Արագած Ախոյանը նկատեց.

«Հայ շատ քաջ կանայք են դիմել մեզ՝ ցանկություն հայտնելով գնալ ու ուսուցանել հայերենը, նրանք ի դեպ, հիմնականում մշեցու արմատներ ունեն, սակայն դեռևս հստակ ծրագիր չունենք: Խնդիր է՝ արևմտահայերեն, թե՞ արևելահայերեն դասավանդել»:

Արագած Ախոյանն անդրադարձավ նաև «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում նույնպես Արևմտյան Հայաստանից գալիս են Հայաստան՝ նշելով, որ նրանց յուրահատուկ, գրագետ մոտեցում է անհրաժեշտ, չէ՞ որ նոր են վերադառնում իրենց հայկական ինքնությանը:

«Նրանք այստեղ ուրիշ կենցաղ, ընտանիքի մոդել են տեսնում, որն իրենց համար խորթ է: Հոգևոր սնունդը պետք է ճիշտ մատուցել»,-նշեց նա:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին