▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին փոխնախարարը ծեծել է համաքաղաքացուն. տուժողի մայրը մանրամասներ է հայտնել

 

car

Այսօր առավոտյան Սեւան քաղաքում ծեծի է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ 22-ամյա Հրանտ Ավետիսյանը: Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց նրա մայրը՝ Նաիրա Սարգսյանը: Իսկ ծեծի ենթարկողը, ըստ նրա, Սեւանի պատվավոր քաղաքացի, տրանսպորտի եւ կապի նախկին փոխնախարար Վալտեր Մարությանն է՝ իր թիկնազորի հետ միասին. «Վալտեր Մարությանն իրեն զգում է Սեւանի տերը, բեսպրիդելշիկ ա»,- նշում է ծեծվողի մայրը մեզ հետ զրույցում:

Տիկին Սարգսյանը հայտնեց, որ  խնդիրը ծագել է երեկ, երբ իր որդու ու Վալտեր Մարությանի կնոջ ավտոմեքենաները  հպվել են միմյանց. «Երեկ նման դեպք է եղել, սակայն այնքան թեթեւ հպում է եղել, որ անգամ վարորդները չեն իջել ավտոմեքնայից: Հաջորդ օրը տղայիս տնօրենը իրեն կանչել է եւ ասել, որ Վալտեր Մարությանը իրեն է փնտրում, որ գնա նրան տեսնի, տղաս էլ որոշել է գնալ ու հասկանալ՝ ինչ է պատահել: Նա ընկերոջ հետ գնացել է, ընկերոջը դուրս են շպրտել, իրեն ներս մտցրել, հայհոյել են ու ծեծել, իսկ երբ նա տնից դուրս է եկել, տեսել է, որ իր ավտոմեքենայի վրա ներկով հայհոյանք է գրված, դա էլ կինն է արել»,- պատմում է Նաիրա Սարգսյանը ու նշում, որ իր որդին Սեւան քաղաքում շատ հայտնի վիրաբույժ Հրանտ Ավետիսյանի թոռն է:

Մեքենայի լուսանկարը տրամադրել է մեր զրուցակիցը։ 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին