▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիևը հայտնել է Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու մասին

Ուկրաինայի պետական միգրացիոն ծառայությունը հաստատել է տեղեկությունը Միխեիլ Սաակաշվիլիին երկրի քաղաքացիությունից զրկելու մասին։ Նա հանդիսանում է Վրաստանի նախկին նախագահն ու Օդեսայի մարզի նախկին նահանգապետը։ Այս մասին հայտնում է ТСН-ը։

Պատճառն այն է, որ Սաակաշվիլին դիմումի մեջ նշել է կեղծ տվյալներ, թե ինչպիսիք, չի հստակեցվում։

Ավելի վաղ Արմատական կուսակցությունից պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Սաակաշվիլիին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից։

Սահակաշվիլին հանդես է եկել պատասխան տեսագրությամբ:

«Ես սովորական ուկրաինացի եմ: Այժմ իշխանությունները ինձ հետ վարվում են այնպես, ինչպես վարվում են սովորական քաղաքացիների հետ՝ անտեսելով նրանց իրավունքները; Ես  ապրում եմ Ուկրաինայում ավելի քան 13 տարի, մասնակցել եմ երեք հեղափոխությունների: Ես մի քաղաքացիություն ունեմ՝ ուկրաինական, եւ ես չեմ զրկվելու դրանից: Այլ տեղ չեմ պատրաստվում մնալ եւ չեմ փոխելու կարգավիճակս: Ես պայքարելու եմ իմ օրինական իրավունքի համար»: 

Նա հայտարարել է նաեւ, որ նախագահ Պորոշենկոն թքած ունի Սահմանադրության վրա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին