▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Լոռու մարզում. գնացքի գծերի վրա հայտնաբերվել է կնոջ դի. ըստ տեղեկությունների՝ նա իրեն նետել է գնացքի տակ

shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության և Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Երևան Փամբակ գյուղի տարածքում գնացքի գծերի վրա կնոջ դի կա:

Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել համապատասխան ծառայությունների աշխատակիցները, ովքեր գծերի վրա հյատնաբերել են դին: 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ճշտում են մահացածի ինքնությունը:

Եվ կա 2 վարկած. կամ նա ինքնասպանություն է գործել, նկատելով մոտեցող գնացքը՝ իրեն նետել է նրա տակ, կամ դժբախտ պատահար է տեղի ունեցածը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին