▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ է, որ Մարուքյանը զբաղվել է այս խնդրով, բայց որտեղից նրան տեղեկություն, որ խնդիրը լուծվել է

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը երեկ ստատուս ա գրել, իբր, իր ջանքերի շնորհիվ «վերջապես ՌԴ ճանաչեց նաև ՀՀ վարորդական իրավունքը»:
Շատ լավ է, որ Մարուքյանը բարձրաձայնել ու զբաղվել է այս խնդրով, բայց անհասկանալի է, թե որտեղից Մարուքյանին տեղեկություն, որ խնդիրը լուծվել է:

Իմ ունեցած տեղեկություններով իրականում վարչապետերի հավաքի ժամանակ խնդրին ամենևին էլ լուծում չի տրվել ու դեռ մեծ անորոշություն կա էս հարցում: 
Ուստի հարկ կա մեր վարորդներին տեղեկացնելու, որ հարցը լուծված չի: Հանկարծ չընկնեն մոլորության մեջ ու ապատեղեկատվության արդյունքում չհայտնվեն վատ դրության մեջ:

Պարզ չի, որ եթե հարցը լուծված լիներ, մեր կառավարությունը արդեն վաղուց սկսած կլիներ PR արշավը: Ավելին՝ եթե հարցը նույնիսկ լուծված լիներ, Մարուքյան Էդմոնը ո՞նց պետք ա լուծեր: Կարո՞ղ ա Ռուսաստանում ինչ-որ լուրջ պաշտոնի ա, խաբարություն չունենք: 

Մյուս կողմից էլ զավեշտալի ա, որ ԱԺ պատգամավորը երկու պետությունների միջև խնդրի լուծման վերաբերյալ ինֆորմացիա տարածում ա՝ հղում անելով ինչ-որ քաղաքացու նամակի: Ծիծաղելի ա:


Մանվել Կոստանդյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին