▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաճառել են մի տոմս, պարզվել է՝ միայն առաջին հարկի համար է.Բախշյանը՝ ՀՀ թանգարաններում տիրող վիճակի մասին

Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

ՀՀ մշակույթի նախարար պարոն Ամիրյան և Երևանի քաղաքապետ պարոն Մարգարյան
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում թանգարաններում սպասարկման հետ կապված որոշ խնդիրներ և 
հրապարակում եմ իմ տուրիստների և հատկապես քրոջս աղջկա՝ Անիի տպավորությունները մեր թանգարանների բովանդակության և սպասարկման մասին: Շատ տպավորված էր մնացել հատկապես Ցեղասպանության թանգարանի բովանդակային ցուցադրումներից և սպասարկումից,միայն չէր հասկացել, թե ինչո՞ւ էին իրեն «սսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսսս» դիտողությունն արել, երբ ինքն այդ ամենը բացատրում էր մեր օտար փեսային: 
Գոհ էր եղել Էրեբունի թանգարանի բովանդակությունից ու սպասարկումից, բայց շատ ազդված էր շրջապատի անմխիթար վիճակից, պատերի գունավոր խզբզոցներից և զարմացած էր, թե ինչպե՞ս չեն կանխվում նման այլանդակությունները: Էրեբունի թանգարանի վիճակը շատ անհանգստացնող է:
Տպավորված էր Հայաստանի պետական թանգարանի բովանդակությունից, բայց չափազանց դժգոհ սպասարկումից: Ասում է, մտնում ես սրահ և սրահի տիրուհին անմիջապես մոտենալու և սպասարկելու փոխարեն հարևան սրահի տիրուհու հետ զրուցում է կամ հեռախոսով խոսում:
Ինչպես նաև տոմսի հետ կապված խնդիր է եղել, վաճառել են մի տոմս, որը, պարզվել է միայն առաջին հարկի համար է ու հաջորդ հարկերի համար ստիպված են եղել իջնել տոմսարկղ և նոր տոմս գնել այն դեպքում, երբ կարելի է տոմսարկղի վրա փակցնել այն կարգը, որով կարգավորվում է թանգարանի տարբեր հարկերի ցուցադրությունը: Էլ չեմ ասում այն, որ պետական պատկերասրահը չի ունեցել օդափոխության համակարգ ու այս տապին, ինչպես ասեց Անին, այդ խեղճ նկարները կհալվեն: 
Գիտեմ, որ բացահայտ ճշմարտություն եմ ասում, բայց զբոսաշրջիկներին Հայաստան հրավիրելու համար թանգարաններին պետք է ուշադրություն դարձնել առաջին հերթին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին