▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնանկություններ եւ փոխատեղումներ ոստիկանության համակարգում

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:

shamshyan.com-ի փոխանցմամբ, ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ են անցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Լաերտ Գրիգորյանը, Ոստիկանության Աբովյանի բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանը, իսկ ՀՀ Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով Արա Կարապետյանը ազատվել է Ոստիկանության Բազումի բաժնի պետի պաշտոնից՝ անցնելով թոշակի:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնում:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Ռոման Կիրակոսյանը ազատվել է Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Սարգիս Այվազյանը ազատվել է Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Բազումի բաժնի պետ:

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արթուր Հարությունյանը ազատվել է Ոստիկանության Իջևանի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Ոստիկանության Աբովյանի բաժնի պետ է նշանակվել Արսեն Արզումանյանը, որը մինչ այդ աշխատում էր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին