▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փորձում ենք հասկանալ, թե ինչ միջոցներ են ձեռնարկում՝ ապրիլյան պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ այս մասին Ստեփանակերտում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերի հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոունը:

«Արցախը մի երկիր է, որտեղ կա իրական ժողովրդավարություն.   իշխանություններն ամեն ինչ անում են տնտեսական զարգացում ապահովելու համար: Մեզ մտահոգում է նաև ռազմական իրավիճակը, որին հետևում ենք: Այսօր այստեղ ենք, որպեսզի անդրադառնանք այն խնդիրներին, որոնք մեր հանձնախմբի օրակարգում են»,- ասել է ամերիկացի կոնգրեսականը:

Ֆրենկ Փալոունի խոսքով՝ իրենց ծրագրերից է նաև Արցախի մարդասիրական օգնության հարցը:

«Այս օրերին  հանդիպումներ ունենալով իշխանության ներկայացուցիչների և քաղաքացիների հետ՝ փորձում ենք հասկանալ, թե ռազմական ինչ իրավիճակ է տիրում սահմանին, և ինչ միջոցներ են ձեռնարկում՝ ապրիլյան պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ: Մեր կողմից տարվող աշխաանքի նպատակներից մեկն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը նպաստելն  է, որպեսզի հարցը լուծվի խաղաղ ճանապարհով,  և մենք հավատում ենք, որ Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա իրականացնելու ինքնորոշման իրավունքը և ունենա անվտանգության ապահովման մեխանիզմներ»,-ասել է Ֆ. Փալոունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին