▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լավ տղա կխաղա՞ ս». 16-ամյա երկար մազերով տղան դանակահարել է իրեն «ղզիկ» անվանողներին

1in.am-ը գրում է. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Սերյոժա Մ.-ի գործի դատական քննությունը:

Ուսումնարանի 16-ամյա ուսանող Սերյոժա Մ.-ին մեղադրանք էր առաջադրված այն բանի համար, որ 2016 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 17-ի սահմաններում Մարալիկի նախկին մշակույթի տանը հարակից այգում իրեն նախկինում ծեծելու հարցի շուրջ վիճաբանել է Մարալիկի բնակիչներ Տիգրանի, Կարենի, Հակոբի, Վիգենի, Աթաբեկի, Վահանի և Նարեկի հետ: Վիճաբանության ընթացքում Սերյոժան տեսել է, որ վերոհիշյալ տղաները ծեծում են իր մեծ եղբորը և հանկարծակի ծագած կումուլյատիվ աֆեկտի վիճակում իր մոտ եղած խոհանոցային դանակով «լարվածությունը լիցքաթափելու, եղբորը պաշտպանելու նպատակով» անկանոն հարվածներ է հասցրել Տիգրան Ա.-ի ու Կարեն Ս.-ի մարմնի տարբեր մասերին:

Տիգրանի առողջությանը՝ կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի ծակած-կտրած վերքի ձևով, Կարենի առողջությանը՝ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի ծակած-կտրած, կրծքախոռոչ և որովայնի խոռոչ թափանցող, ձախ թոքի, ստոծանու ձախ գմբեթի, լյարդի աջ բլթի վնասումով վերքի, ձախ բազկի շրջանի կտրած վերքի ձևով պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Սերյոժա Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում երկու անձանց առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 114հոդվածի 2-րդ մասով:

Անչափահաս ամբաստանյալ Սերյոժա Մ.-ն նախաքննության և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել:

Նա հայտնել է, որ 2016 թվականի նոյեմբերի սկզբներին՝ ստույգ օրը չի հիշում, ժամը 13-ի սահմաններում Մարալիկի թիվ 1 դպրոցի մոտ հանդիպել է Հակոբին, Կարենին ու Վիգենին:

Զրույցի ընթացքում Վիգենը կատակով հրել է իրեն: Վիգենը, Վահանն ու Հակոբը միշտ ծաղրում էին իրեն՝ ցույց տալով, թե իրենից «լավ տղա» են:

Վահանը երկար մազեր ունենալու պատճառով իրեն «ղզիկ» է անվանել: Ինքը զգուշացրել է, որ իր հետ այլևս նման «կատակներ» չանեն: Այդ հարցի շուրջ իր, Վիգենի ու Հակոբի միջև վիճաբանություն է ծագել:

Վիգենն ու Հակոբը ձեռքերով ու ոտքերով հարվածել են իրեն: Այնուհետև նրանք առաջարկել են գնալ այգի՝ ավելի սակավամարդ  տեղ, ու խոսել, բայց ինքը չի համաձայնել՝ վախենալով, որ իրեն նորից կծեծեն:

Ինքը գնացել է գյուղ, մեծ եղբորը պատմել է կատարվածի մասին ու առաջարկել է միասին գնալ Մարալիկ, հանդիպել Վիգենին ու Հակոբին, բայց եղբայրը չի ցանկացել, ասել է, թե իրենց կծեծեն:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին