▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է. Վլադիմիր Գասպարյան

Այսօր լրագրողները Եռաբլուրում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին փոխանցեցին տարածված պնդումը, թե իրար հաջորդող աղմկալի սպանությունները կանխելու համար անհրաժեշտ է Հայաստան վերադարձնել Վանո Սիրադեղյանին։

Ի պատասխան նա ասաց. «Վանո Սիրադեղյանն իմ ընկերն է եղել, շարունակում է մնալ. նա իմ ավագ ընկերն է: Դա մարդիկ են, կարծիքներ են: Մեկն էլ ուզում է՝ Օսիպովը գա, մեկն էլ ուզում է Արամ Մանուկյանը գա…»:

Հարցին, թե պատրա՞ստ եք ձեր տեղի զիջել, Վ. Գասպարյանը պատասխանեց.

«Ես իմ տեղը պատրաստ եմ զիջել երիտասարդներին, մենք արդեն ծերուկներ ենք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին