▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիվ 35 երթուղու 4 ուղեւոր վերակենդանացման բաժանմունքում են. վիճակները միջին ծանրության է

Թիվ 35 երթուղին սպասարկող «HIGER» մակնիշի ավտոբուսի վթարից տուժած 4 ուղեւորներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռոբերտ Կուրղինյանը:

«Մեզ մոտ ընդունվել է վեց քաղաքացի, որից երկուսը բուժօգնություն ստացել են ամբուլատոր պայմաններում, քանի որ ունեցել են միայն քերծվածքներ, իսկ չորս հոգին վերակենդանացման բաժանմունքում են: Նրանց հսկում են տարբեր մասնագետներ, տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,-ասաց գլխավոր բժիշկը:

Կուրղինյանի խոսքով`վերակենդանացման բաժանմունքում գտնվողները 40-83 տարեկան քաղաքացիներ են: Բժշկի տեղեկացմամբ`վնասվել են նրանց ոտքերը, ձեռքերը եւ կրծքավանդակները, թեեւ կյանքերին վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցում գտնվող լողավազանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին