▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տեսակետների հարթակը» հերքել է Շիրինօղլուի հայտարարությունը` կապված Բեքչյանի հետ

Թուրքիայի հայ համայնքում պատրիարքական ընտրությունների անցակցման ջատագով «Տեսակետների հարթակը» (“Düşünce Platformu) հերքել է հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հայտարարությունը: Վերջինս, «Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում անդրադառնալով պատրիարքական ընտրություններին, հայտնել էր, որ Թուրքիայի իշխանությունները Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին չեն ճանաչում որպես Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ: Իսկ պատճառն էլ, ըստ Շիրինօղլուի, Բեքչյանի` 2016թ գերմանական թերթին տված հարցազրույցն է եղել, որը տեղադրվել էր նաև «Տեսակետների հարթակի» կայքում:

Հերքող հայտարարության մեջ նշվում է, որ «Տեսակետների հարթակը» հասարակական շարժում է, որը, հանրության համար բաց ժողովներ հրավիրելով, առկա խնդիրների վերաբերյալ փաստեր է հավաքում և դրանց հիման վրա լուծումներ առաջարկում համայնքի պատկան կառույցներին: «Մեր աշխատանքների ընթացքում մտքերի փոխանակում ամենաշատը արել ենք հիվանդանոցի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ, որը վերջին հարցազրույցի ժամանակ հարթակի անունը կապել է մի հարցազրույցի հետ, որը դուրս է մեր հետաքրքրությունների շրջանակից»: Նշվում է, որ հարթակի էջի համակարգողները վստահաբար այդպիսի հարցազրույցի հրապարակմանը հավանություն չեն տվել: «Սա ակնհայտ փաստ է, որը հնարավոր է ապացուցել»- նշվել է հայտարարության մեջ:

Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին