▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լեհաստանի մայրաքաղաքում հայ տղամարդ է սպանվել

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում հոկտեմբերի 15-ին հայ տղամարդ է սպանվել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը: Նշվում է, որ տղամարդուն մահացու վիրավորել են այն ժամանակ, երբ նա մեքենա նստելիս է եղել:

Դատախազության մամուլի քարտուղար հայտնել է, որ սպանվածը ոստիկանությանը ծանոթ անձնավորություն է եղել: Մեքենայի վարորդը նույնպես ձեռքից վիրավորվել է։

Ոստիկանությունը հետախուզում է մարդասպանին և հարցաքննում է վկաներին։ Մարդասպանին ցմահ ազատազրկում է սպառնում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին