▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տրամաբանության չափով պետք է լեգալիզացնենք անտառահատումները. վարչապետի հանձնարարականը

Ապօրինի ծառահատումներից խուսափելու համար վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մի շարք հանձնարարականներ տվեց ոլորտի պատասխանատուներին։

«Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ մի կողմից ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական և քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում դրանց կանխարգելմանը։ Մյուս կողմից վերջին տարիներին ավելի քան երեք անգամ նվազեցվել են բնափայտի մթերման օրինական ծավալները»,-նշեց վարչապետը ու Բանպահպանության, Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարարեց շարունակել անտառամերձ համայքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնությունը տալով սոցիալապես խոցելի խմբերին և ապահովել այդ գործընթացի թափանցիկությունը։

Այնուհետև վարչապետը հանձնարարեց տասնօրյա ժամկետում համատեղ քննարկել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայատի օրինական մթերման վերանայված և օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի և սահմանափակումների վրա։ Ինչպես նաև որոշակի ժամկետում համատեղ մշակել և աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական և քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման և խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր։

«Տրամաբանության չափով պետք է լեգալիզացնենք անտառահատումները, այդ ֆինանսական միջոցներն ուղղենք դեպի «Հայանտառ», որպեսզի իրենք պատրաստված լինեն գույքով և բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ հսկողությունը սահմանեն մաքսիմալ հստակ և կոշտ»,- հայտարարեց վարչապետը։

Կառավարության նիստն՝ ամբողջությամբ` ստորև ներկայացվող տեսանյութում.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին