▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թուրքիայում թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի է ձերբակալվել

Թուրքիայի Նեվշեհիր նահանգի ոստիկանության թմրանյութերի դեմ պայքարի վարչության կողմից ձերբակալվել է թմրանյութերի վաճառքով զբաղվելու մեջ կասկածվող 2 անձ, որոնցից մեկը Հայաստանի քաղաքացի է: 

Ըստ թուրքական «Միլլիյեթ» թերթի՝ բերման ենթարվածները Թուրքիայի քաղաքացի Ջեմիլ Շ.-ն  և ՀՀ քաղաքացի Ա. Գասպարյանն են:

Թուրքական ոստիկանության կողմից արված հայտարարության համաձայն, իրավապահ մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասկածյալների տնից հայտնաբերվել է 1023 գրամ փոշի և 138.44 գրամ խոտ հանդիսացող մարիխուաննա տեսակի թմրանյութ:
 
Ձերբակալվածները տեղափոխվել են Նեվշեհիրի փակ ռեժիմի բանտ: 

Նյութի աղբյուրը` Ermenihaber.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին