▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես են նիհարում մարդիկ՝ օգտվելով ECO-գրուպից. լուսանկարներ՝ առաջ և հետո

E.C.O. գրուպի հիմնադիր, դիետոլոգ Գայանե Շահխաթունին Asekose.am-ի հետ զրույցում պատմել է ECO գրուպի ստեղծման պատմության, մրցակցության, հաջողության գրավականի և այլ մանրամասների մասին:

«Ես սննդաբան եմ, զբաղվել եմ սննդի բալանսավորմամբ շուրջ 15 տարի: Այսինքն կազմում եմ սննդակարգեր՝ ելնելով մարդու ֆիզիոլոգիական պատկերից: Ստանալով իդեալական  արդյունքներ , մի օր ես հասկացա որ ամեն մարդ չէ, որ ի վիճակի է ժամանակ և ուշադրություն կենտրոնացնել  իր ճիշտ սննդային ցանկը օրվա համար ստեղծելու համար: Հաճախորդներիս առաջարկով, ստեղծեցի հնարավորություն, որ կազմված մենյուները արդեն իսկ պատրաստի վիճակում առաքվի: Այդպիսով սննդակարգով նիհարելը դարձնելով ավելի պրակտիկ՝ հաճախորդները ամեն օր  ստանում են սննդի ամբողջական փաթեթ: Հենց այդպես էլ ստեղծվեց Eco Group-ը: Հաջողության  գրավականը միանշանակ բավարարված հաճախորդն է և ակնհայտ արդյունքի առկայությունը: Երբ երջանկացած հաճախորդը ինքն է առաջարկում տեղադրել իր՝ առաջ-հետո նկարը: Ցանկացած երախտագիտական խոսք՝ իր գործին նվիրված մարդու համար մեծ երջանկություն է:Բոլոր հաճախորդներն ինձ համար կարևոր են և սիրելի, բոլորին տրամադրում եմ առանձին ժամանակ և անհատապես եմ մոտենում: Ամենօրյա հսկողությամբ փորձում եմ ավելի լավ հասկանալ հաճախորդի բնությունը և իմ աշխատանքն ավելի դիպուկ է լինում»:

Այն հարցին, թե ինչպես է Գայանեն վերաբերում մրցակցությանը, քանի որ Երևանը փոքր է , իսկ մրցակիցները շատ, վերջինս ասաց.

Մրցակցությունը միշտ էլ ակտիվ խթանիչ է բիզնեսում. Կամա- ակամա ավելի զգոն ես լինում, հետևողական, մղվում ես նոր գաղափարների: Պարզապես Հայաստանում, թերևս, մենթալիտետի տարբերությունն է, որ մրցակիցներին վերաբերում են որպես թշնամիների, ինչը, կարծում եմ՝ առողջ և խելամիտ չէ: Ես մրցակցությունից  չեմ կաշկանդվում. չունենալ մրցակից՝ կնշանակի լճանալ  գործում: Ցանկացած արժանի մրցակից խթանում է մեզ մեր իսկ բիզնեսում:

Այն հարցին՝ որքանո՞վ է հեշտ աշխատել հայտնիների հետ, և արդյո՞ք նրանք ունեն բարդույթներ՝ իրենց մասին խոսելու կամ լուսանկար հրապարակելու հետ կապված: 

«Այո,շատ հայտնիներ ունեմ իմ թիմում՝ դերասաններ, հաղորդավարներ, բժիշկներ, դատավոր, որոնց հետ ունեցել եմ 10-40 կգ քաշի կորուստ: Մի քանիսի մոտ պրակտիկորեն բուժվել է դիաբետը: Բոլորի հաջողողություններով իմ անձնականի նման  ուրախանում եմ, և իրենց երախտագիտությունն իմ աշխատանքի լավագույն գնահատականն է»:

Այն նկատառմանը, որ կան մարդիկ, ովքեր, բնակվելով արտերկրում, ցանկություն ունեն օգտվելու ձեր ծառայությություններից, հնարավո՞ր է՝ հետագայում նաև մտածեք այդ մասին և ընդլայնեք Ձեր գործունեությունը:

Կան, իհարկե, շատ մարդիկ, որ արտերկրում են և նիհարում են խորհրդատվությամբ: Բացի սննդի պատրաստի տարբերակով առաքումից՝ ունեմ նաև խորհրդատվության տարբերակ: Այս դեպքում հաճախորդն ինքն է պատրաստում իր սնունդը իմ կազմած համակարգով: Բավական շատ առաջարկներ ունեմ արտերկրում համագործակցութjան, կան, իհարկե, պլաններ և ցանկություններ, որոնք հուսով եմ իրականացնել հաջողությամբ:

Ստորև ներկայացնում ենք ECO Գրուպի և Գայանե Շահխաթունու շնորհիվ ավելորդ կիլոգրամներ կորցրած մարդկանց լուսանկարները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին