▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում սոցիալական պայթյուն է սպասվում

«Քրեական օրենսգրքի նոր նախագծի 197-րդ հոդվածով միասեռականների նկատմամբ խտրականության կիրառման դեպքում նախատեսվում է քրեական պատիժ սահմանել ոչ միայն հասարակ քաղաքացիների, այլև պաշտոնյաների նկատմամբ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը՝ ընդգծելով, որ համաձայն միջազգային նորմերի՝ խտրականության արգելք ասելով հասկանում ենք միասեռ ամուսնությունները, նրանց կողմից երեխա որդեգրելը, ազատ հավաքներ՝ գեյ-շքերթներ անելը, նման ապրելակերպը քարոզելը:

«Եթե այս օրենքն ընդունվի՝ նրանք առանց արգելքի կարող են ամեն տեղ լինել, ու եթե օրինակ՝ դպրոցի տնօրենը  որոշի, որ այլասերված ապրելակերպով անձին չպետք է թույլ տալ աշխատել դպրոցում, կենթարկվի քրեական պատասխանատվության: Այսինքն, ավանդական արժեքներով ապրող հայ հասարակությունը ենթարկվելու է ճնումների: Կարող եմ ասել, որ այս նախագիծն ամենալավ նվերն է ԵՄ-ի կողմից մեր թշնամիներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, որովհետև նրանք կարող են երազել նման ականների ներդրման մասին, ինչը սոցիալական պայթյունի է հանգեցնելու Հայաստանում»,-նշեց Հայկ Այվազյանը:

«Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ հիմնադիր անդամ Լիա Ավետիսյանն էլ սա կոռուպցիայի բուծարան է համարում, տեքստն էլ՝ լղոզված ու անորոշ:

«Սա հեղաշրջման պլան է»,-ասաց Լիա Ավետիսյանը:

Բանախոսների պնդմամբ՝ պետք է եկեղեցին ասի իր խոսքը, ոստիկանները՝ նույնպես:

Ստորև՝ Հոդված 197-ը.

Խտրականությունը 1. Խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, սեռական կողմնորոշումից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից՝ պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը ութսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով ` պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին