▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլենդելում ԱՄՆ նախկին նախագահի դիմակով կողոպուտ իրականացրած հայեր են ձերբակալվել

 

Գլենդելում ձերբակալվել են ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դիմակներով կողոպուտ իրականացրած հայեր: Ըստ Glendale News-Press-ի` ձերբակալվածներից երկուսը 20-ամյա Գագիկ Սարգսյանը և 18-ամյա Նարեկ Մարտիրոսյանն են, իսկ երրորդ անձը 17 տարեկան է, սակայն նրա ազգության մասին ոչինչ չի նշվում:

Հայ տղաներին ձերբակալել և տարել են բանտ, իսկ 17-ամյա տղային  տեղափոխվել են անչափահասների համար նախատեսված կալանավայր: 

Նշվում է, որ ձերբակալվածների ﬔքենայից հայտնաբերել են նաև հրազեն, թալանված թանկարժեք զարդեր և բանկային քարտեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին