▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ոստիկանապետի դասախոս դստերը փախցրած երիտասարդին հայտնաբերել են

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ նոյոմբերի 14-ին, հայտնաբերել են այս տարվա սեպտեմբերի 7-ից անձի առևանգման հոդվածով հետախուզման մեջ գտնվող 3 քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք հայտնաբերվել են Երևան-Երասխ ավտոճանապարհի «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետախուզման մեջ գտնվողներից Արարատի մարզի բնակիչ, 26-ամյա Նարեկ Սարգսյանը երեկ՝ տեղափոխվել է Նուբարաշենի բանտ, իսկ կասկածյալներից 2-ը Ոստիկանության Արտաշատի բաժնից այսօր տեղափոխվելու են Ոստիկանության կենտրոնական բաժին:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին`ժամը 16։00-ի սահմաններում, Երևանի պետական համալսարանի մասնաշենքի մոտից  Նարեկը փախցրել էր ԵՊՀ-ի դասախոս, Կոտայքի մարզի բնակիչ, 30-ամյա Տաթև Ավետիքի Աբրահամյանին: Հավելենք, որ  26-ամյա Նարեկ Սարգսյանը դատված է եղել, իսկ 30-ամյա Տաթև Աբրահամյանը գնդապետի դուստր է:

Նշենք նաև, որ ավելի վաղ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ հետախուզման մասին տեղեկանալով՝ աղջիկը գրություն է ուղարկել, որ իրականում իրեն ոչ ոք չի առևանգել, իր կամքով է գնացել այդ տղայի հետ, իսկ առևանգումը եղել է ընդամենը իմիտացիա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին