▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դանակահարություն Երևանում. տուժածն ու դանակահարողն անչափահասներ են

 

Նոյեմբերի 14-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի եւ մեջքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 16-ամյա Դ. Մ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Դ. Մ.-ն նշված վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 14.30-ին, Երեւանի Մազմանյան փողոցի թիվ 5 շենքի բակում, 15-ամյա Ն. Դ.-ի կողմից դանակահարվելու հետեւանքով:

Ժամը 19.30-ին Ն. Դ.-ն ներկայացել է բաժին եւ կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին