▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչինչ անպատիժ չի մնում. ինչպես Սումգայիթի ջարդերին մասնակցած ադրբեջանցի գլխավոր դատախազը տարիներ անց պատժվեց

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Լուսանկարում` Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազ Իսմաթ Գաիբովն է։ Սումգայիթի ջարդերի ժամանակ Գաիբովը քաղաքի դատախազն էր, իսկ ամիսներ անց՝ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԿԱՐԳՈՎ, նշանակվել է Ադրբեջանի գլխավոր դատախազ:
Ադրբեջանի կալանավայրերում գլխավոր դատախազ Գաիբովն անձամբ մասնակցում էր գերևարված ֆիդայիների և խաղաղ բնակիչների դաժան ծեծերին, ստորացումներին և խոշտանգումներին...

Ուղիղ 26 տարի առաջ, այս օրը, Արցախի օդային տարածքում (Մարտունու շրջանում) ոչնչացվեց Ադրբեջանի զինված ուժերի «Մի-8» ուղղաթիռը, որի մեջ էր նաև Գաիբովը։ 
Նրանից բացի այդ ուղղաթիռի մեջ էին ՝
- պետքարտուղար Տոֆիկ Իսմայիլովը
- պետքարտուղարի օգնական Ռաֆիկ Մամեդովը
- պետխորհրդական Մուհամեդ Ասադովը
- փոխվարչապետ Զուլֆի Հաջիևը
- պատգամավոր Վելի Մամեդովը
- պատգամավոր Վագիֆ Ջաֆարով
- նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Օսման 
Միրզոևը
- փոխնախարար Գուրբան Նամազալիևը և այլն

ՈՉԻՆՉ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆՈՒՄ

Ալեն Ղուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին