▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի՞ ծնող է թույլ տալու, որ պատվաստեն իր աղջկան

 ՀՀ կառավարության որոշամբ՝  13 տարեկան աղջնակները (շուրջ 16 000 հոգի) պետք է պատվաստվեն մարդու պապիլոմայի պատվաստանյութով (այժմ` «Գարդասիլ»-ով. արտադրող ընկերություն` «Մերկ» («Merck»), երկիր` ԱՄՆ): ՀՀ առողջապահության նախարարությունն այն պատրաստվում է իրականացնել 2017թ. դեկտեմբերի 17-ից:

«Հանուն ինքնիշխանության կայացման»  նախաձեռնության անդամ  Հայկ Նահապետյանը դեմ է սրա կիրառմանը, քանի որ իր խոսքով՝ պատվաստանյութը 10 տարի է, ինչ շրջանառության մեջ է դրվել, արդյունքը երևալու է 30 տարի հետո:

Հայկ Նահապետյանի փոխանցմամբ՝ հարցում են ուղարկել Ֆարանջյանի անվան ուռուցքաբանության կենտրոն, հարցնելով, թե 2000 թվականից քանի՞ կնոջ մոտ է ախտորոշվել արգանդի վզիկի քաղցկեղ, քանի՞սն են մահացել: Պատասխանել են, որ նման խնդիր կենտրոնի առջև դրված չի եղել, ընդգրկված չէ պետական պատվերի շրջանակներում, նման քննությունը վճարովի է, և իրենք ուղղորդվում են միջազգային հետազոտությունների արդյունքներով:

«Առողջապահության նախարարությունը կեղծիք է տարածում, ավելին՝ փուչիկ է փչում: Ամեն ինչ օդից են ասում: Կարծես իրենց երկրորդ մասնագիտությունը նկարչությունն է»,-նկատեց «Հանուն ինքնիշխանության կայացման» նախաձեռնության անդամը՝ շեշտելով.

«Գավի վակցինա» միության հովանավորներից է Բիլ Գեյթսը, ով մեկ անգամ ասել է, որ Երկրագնդի բնակչությունը շուտով կդառնա 9 միլիարդ, և եթե իրենք լավ աշխատանք կատարեն, ապա նոր պատվաստանյութերի առողջապահության և վերարտադրողական առողջության ծառայությունների միջոցով կկարողանան մարդկանց թիվը կրճատել 15 տոկոսով: Այսինքն, մարդկանց թիվը նվազեցնելու խնդիր կա: «Գավի վակցինա» միության գործընկերներն են՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Համաշխարհային բանկը և ՅՈՒՆԻՍԵՖը: Ի դեպ, «Գավի վակցինա» միության անդամ է նաև ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը»:

Բանախոսի հաղորդմամբ՝ հրաժարվել են այս պատվաստանյութից Ճապոնիայում, Դանիայում և մի շարք երկրներում: Այն հաշմանդամություն, մահ է առաջացնում:

«Հանուն ինքնիշխանության կայացման»  նախաձեռնության անդամներն անգամ հարցում են ուղարկել ԱՆ՝ իմանալու, սա պարտադի՞ր է լինելու, թե՝ կամավոր: Պատասխանել են, որ ծնողների համաձայնության դեպքում են պատվաստելու: 

«Կարո՞ղ են նշել, թե քանի՞ ծնող է համաձայն»,-հարցրեց Հայկ Նահապետյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին