▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական հեռուստաալիքը ներողություն է խնդրում ՀՀ առնչությամբ ոչ կոռեկտ գնահատականների համար

 

Ռուսաստանի զինված ուժերի «Զվեզդա» հեռուստաալիքի նախագահը Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանից ներողություն է խնդրել ՀՀ առնչությամբ հնչած ոչ կոռեկտ ձևակերպումների և գնահատականների համար՝ դրանք որակելով որպես բացթողում։

 Այս մասին հայտնում է «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականը՝ ծրագրի նոյեմբերի 21-ի գլխավոր թողարկման եթերում. տեղեկացնում է razm.info-ն։

«Հարգելի Վարդան Սուրենի Տողանյան, կիրակի օրը՝ 2017-ի նոյեմբերի 19-ին՝ «Զվեզդա» ազգային հեռուստաընկերության «Պռոգնոզի» հաղորդման ժամանակ, Հայաստանի և Եվրամիության համագործակցությանը նվիրված հատվածում հաղորդավարուհի Վերոնիկա Կրաշեննիկովան ՀՀ առնչությամբ թույլ է տվել ոչ կոռեկտ ձևակերպումներ և գնահատականներ։ Թույլ տրված սխալի կապակցությամբ ներողություն ենք հայցում․․․», – նշված է «Զվեզդա» հեռուստաընկերության նախագահից ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն ուղարկված պաշտոնական նամակում։

Շարունակությունը` սկզբնաղբյուրում

Российский канал "Звезда" сравнил символику правящей партии Армении с гербом гитлеровской Германии от Asekose TV на Rutube.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին