▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական գաղտնի օպերացիան և ադրբեջանական հերթական ձախողումը առաջնագծում

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ադրբեջանի զինուժի կողմից ԱՀ ՊԲ ռազմական, չզինված Մի-24 ուղղաթիռի խոցվեց, որը տեղի է ունեցել 2014 թվականի նոյեմբերի 12-ին՝ արցախաադրբեջանական սահմանագծին, ուսումնավարժական թռիչքի ժամանակ։Դա 1994 թվականի հրադադարից ի վեր, առաջին նման դեպքն էր։ Ըստ հայկական կողմի՝ ուղղաթիռը վայր է ընկել չեզոք գոտում՝ հայկական դիրքերից ոչ հեռու:Ըստ ադրբեջանական կողմի՝ ուղղաթիռը վայր է ընկել Աղդամի շրջանի Քենգերլի գյուղի մոտակայքում

Ուղղաթիռի կործանմանը հաջորդած օրերին ադրբեջանական կողմը կրակահերթի տակ է պահել տարածքը՝ թույլ չտալով զոհված անձնակազմի մարմինների դուրս բերումը։

Նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են երկրորդ հայտարարությունը, որում կոչ են անում ադրբեջանական կողմին թույլ տալ հայկական կողմին մոտ գալ ուղղաթիռին՝ մահացած օդաչուներին տարհանելու նպատակով։ Իրենց հայտարարության մեջ համանախագահները նշել են, որ ուղղաթիռը ընկել է չեզոք գոտում։ Ադրբեջանական կողոներից հետո հայտարարությունը հետին թվով ձևափոխվել է՝ դառնալով «ոչ ոքին պատկանող տարածք»

2014 թվականի հենց այս օրը՝ նոյեմբերի 22-ին, Արցախի բանակի հատուկ նշանակության զորքերի երեք զինծառայող կատարում են գաղտնի օպերացիա, որից հետո ՊԲ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատների կողմից իրականացրած գործողության արդյունքում տեղանքից տարհանվել են մահացած անձնակազմի մեկ անդամի դի, երկու անձնակազմի անդամի մասունքներ, ուղղաթիռի որոշ մասեր, մասնավորապես սև արկղերը։

Գաղտնի գործողության արդյունքում ադրբեջանական բանակը ունեցել է 2 զոհ, սակայն թիվը իրականում ավելի շատ է, քանի որ ուղղաթիռի նշված տարածքը ադրբեջանական բանակը ավելի շատ քանակով զինծառայողներով էր հսկում: Գործողությունից հետո աշխատանքից ազատվել է ադրբեջանական զինված ուժերի բրիգադի հրամատար, ով պետք է հսկեր այդ տարածքը: Ադրբեջանական կողմը հերքել է այս ամենը, ինչին ի պատասխան ՊԲ մամուլի ծառայությունը հրապարակեց ՊԲ պատկանող անօդաչու սարքից նկարահանված լուսանկարներ, որոնք ցուցադրեցին տեղանքը հատուկ գործողությունից առաջ՝ ցուցադրելով զոհված զինծառայողի մարմինը, ու տեղանքը գործողությունից հետո, որում մարմինը բացակայում է, իսկ տեղից դեպի հայկական դիրքեր ձգվում է հետք, որով տեղափոխել են զոհվածի մարմինը` դրանով իսկ բացահայտելով Ադրբեջանի ՊՆ կողմից հրապարակած կեղծ տեղեկատվությունը։ Նոյեմբերի 22-ի դրությամբ Ադրբեջանի ՊՆ կողմից արձագանք չի եղել։

Գործողությունից հետո նախկին ՊՆախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց «Դրանք (ադրբեջանցիները), անկասկած, ստանալու են համարժեք և մի քիչ էլ ավելի անհամաչափ պատասխան ...»:

 Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին