▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրաշարժի դեպքում Երևանի շենքերի 40 տոկոսը կփլուզվի

Եթե նախկինում ՀՀ տարածքը թերագնահատվել էր սեյսմիկ վտանգի տեսակետից, Սպիտակի երկրաշարժից հետո վերանայվեց այդ ամենը,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքների սեյսմակայունության կենտրոնի պետ Զավեն Խլղաթյանը:

Նրա փոխանցմամբ՝ Երևանը գրունտների տիպերի առումով կարելի է բաժանել երեք հիմնական խմբի.ուժեղ կամ ժայռային, որը մոտավորապես Նորքի զանգվածի հատվածում է, երկրորդ կարգի գրունտները քաղաքի կենտրոնում են, երրորդը՝ Աէրացիայի տարածքն է:

-Ճապոնացի մասնագետների դիտարկմամբ՝ ուժեղ երկրաշարժի դեպքում Երևանի շենքերի 40 տոկոսը մասնակի կամ ընդհանրապես կփլուզվի:

Ճարտարապետ  Սարհատ Պետրոսյանի խոսքով՝ այսօր պահանջներն ավելի խիստ են:

-Նոր կառուցված շենքերն ավելի սեյսմակայուն են, քան խորհրդային ժամանակահատվածում կառուցվածները, սակայն շատ խիտ են և երկրաշարժի դեպքում անգամ շտապօգնության համար դժվարություններ են լինելու,-նկատեց ճարտարապետը:

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի շինարարության եւ գիտատեխնիկական նորմավորման վարչության խորհրդական Ալեքսանդր Մովսիսյանն էլ հայտնեց, որ ներկայումս Հայաստանը գտնվում է միջազգային պայմաններին տիրապետող սեյսմակայուն շինարարության, նորմատիվա-տեխնիկական դաշտում: «Սպիտակի երկրաշարժից հետո մենք դասեր քաղեցինք և 1995 թ-ից հետո այդ դաշտը կատարելագործվում է»,- ընդգծեց Ալեքսանդր Մովսիսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին