▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանցի լրտեսները և Զաքիր Հասանովը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի և երկրի նախագահի հարաբերությունները արդեն մեկ տարի է ինչ լարված են ու պատճառը ապրիլյան մարտերի ժամանակ Հասանովի ինքնագլուխ որոշումներն էին: Կասկածներ կան, որ առաջին ձախողված դիվերսիան կատարվել է հենց Հասանովի հրամանով ու նրա գլխավորությամբ: Դրա արդյունքում զոհվեցին բազմաթիվ ադրբեջանցի զինվորներ և երկու ուղղաթիռ օդ բարձրանալուն պես խփվեցին հայկական զինված ուժերի կողմից:

Այս ամենից հետո զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր փորձում փրկել իրավիճակը , այնուհետև գործողությանը խառնվում է նաև Իլհամ Ալիևը: Դեպքերից հետո ավելի է սրվում նախարարի ու շտաբի պետի հարաբերությունները, Ալիևն էլ իր հերթին սկսում է մտածել Հասանովի պաշտոնանկության մասին ու նրա տեղում տեսնում է զինված ուժերի շտաբի պետին: Հիմա երկու գեներալները իրար միս են ուտում նախարարի աթոռի համար:

Հասանովը նաև անհանգստացած է, որ պաշտոնանկությունից հետո կարժանանա լրտեսների ճակատագրին: Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է 400 ադրբեջանցի լրտեսից, որոնց մեջ կան և զինվորականներ և քաղաքացիական անձիք: Զինվորականների մեծ մասին տանից փախցրել ու տարել են անհայտ ուղղությամբ: Ընտանիքի անդամներին էլ հայտնել են , որ իրենց որդիները լրտես են եղել ու պատժվել են դրա համար՝ սպանվել են: Զինծառայողների մեծ մասը , ովքեր բացահայտվել են լրտես Հասանովի շրջապատից են: Ճիշտ է պաշտոնապես Հասանովը չի հայտարարվի լրտես, բայց մեծ է հավանականությունը, որ աթոռը թողնելուց որոշակի ժամանակ հետո նրան նույնպես անհայտ ուղղությամբ կտանեն Մադաթ Գուլիևի ԱԱԾ զորքերը:

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին