▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքը ձեթ ծախող ա. Սեյրան Սարոյանը՝ Սամվել Ալեքսանյանին

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը պնդում է, որ իր և ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հարաբերություններն ընտիր են: Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Սեյրան Սարոյանի և Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են: Պատճառն այն է, որ Սեյրան Սարոյանին Ալեքսանյանը խորհուրդ էր տվել օղու բիզնես դնել Էջմիածնում և իր օգնությունն էր առաջարկել Քրդստանում այն իրացնելու համար, սակայն հետագայում խոչընդոտել էր գեներալին: Լրագրողների հարցին՝ Սամվել Ալեքսանյանը չի՞ թողնում օղիները արտահանի, Սարոյանն արձագանքեց. «Այ, այ, հա՜յ, մի հատ ինձ նայեք, ինձ ո՞վ կարա թողնի, կամ չթողնի: Ինքը ձեթ ծախող ա, ձեթը թանկացե՞լ ա, չէ: Ի՞նչ եք ուզում»: Մանրամասները՝ տեսանյութում: 

Տեսանյութը` factor.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին