▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

23-ամյա աղջիկը մոր հետ վիճաբանությունից հետո ինքնասպանության փորձ է կատարել

 

Այս գիշեր Աշտարակի կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել՝ ընկնելով Քասախի Կիրճը:

Ըստ տեղեկությունների`  23-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել մոր հետ վիճաբանությունից հետո: Աղջիկը կենցաղային հարցերի շուրջ վիճել է մոր հետ, որից հետո տանից գնացել է, իսկ ժամեր անց էլ Աշտարակի կամրջից ցած է նետվել:

Աղջիկը ողջ է մնացել, ներկայումս գտնվում է հիվանդանոցում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին