▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաշատում հայրը մուրճով ջարդել-փշրել է դստեր գերեզմանաքարը՝ ենթադրելով, թե այն տեղադրել է դստեր ընկերը

1in.am-ը գրում է. Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ ավարտվել է Մանվել Ն.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

59-ամյա Մանվելին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 265 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի վերջին Մանվելը տեղեկացել է, որ հանգուցյալ դստեր գերեզմանին շիրմաքար է տեղադրած:
Մանվելի կինն ասել է, թե դստեր գերեզմանին շիրմաքար տեղադրել է ինքը՝ իր խնայած դրամական միջոցներով:

Սակայն Մանվելը կնոջը չի հավատացել:

Նա ենթադրել է, թե դստեր գերեզմանին շիրմաքարը տեղադրել է դստեր ընկեր Արմենը: Մանվելը այդ հանգամանքը համարել է անհանդուրժելի:

Նա տանից մուրճ է վերցրել, գնացել է Արտաշատի գերեզմանատուն, մուրճով հարվածներ հասցնելով՝ ջարդել է դստեր գերեզմանաքարը և… ամբողջությամբ ոչնչացրել է այն:

Դատարանում Մանվել Ն.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին