▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկեց նախագահական ընտրարշավը

Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել է 2018 թվականի նախագահական ընտրարշավը: Ընտրությունները նշանակված են 2018 թվականի մարտի 18-ին:

Ընտրություններին մասնակցելու ցանկություն են հայտնել Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհիներ Քսենյա Սոբչակը եւ Եկատերինա Գորդոնը, ձեռնարկատեր Սերգեյ Պոլոնսկին եւ բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը: Գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական մրցավազքին մասնակցելու մասին հայտարարել է դեկտեմբերի 6-ին: Մեծ մամուլի ասուլիսի ժամանակ նա ճշտել է, որ հանդես է գալու որպես ինքնառաջադրված:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին