▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ճվճըվ Արոյի» ավագ որդուն՝ «Սերժուլիկին» հայտնաբերեցին Երևանի հյուրանոցներից մեկում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող «Սերժուլիկ» մականվամբ Սերժ Վարդանյանին, ով «Ճվճըվ Արոյի» ավագ որդին է։

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Արաբկիրի Ոստիկանությունը։

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խումբ երիտասարդներ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել ռեստորանում գտնվող հաճախորդների նկատմամբ և բռնություն կիրառել, ինչպես նաև հայհոյել մատուցողին։ Իսկ ավելի վաղ Ս. Վարդանյանի մասնակցությամբ նաև կողոպուտի դեպք էր տեղի ունեցել։

Կարդացեք նաև. «Ճվճըվ Արոյի» 24-ամյա տղան, պապու՝ «ՏրանսԳազ»-ի պետ Նիկոլայ Վազգենիչի միջամտության շնորհիվ կալանքից պրծավ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին