▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ասում են՝ դուք դրսում եք ապրել, դժվարություն չեք տեսել, բայց ամեն ինչ փողի մեջ չէ. Աննա Կարապետյան

Հարցը լուծված է. Արմեն Սարգսյանի հայտարարությունը աղմկահարույց օրենքի վերաբերյալ

Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ ԱԺ-ն Փաշինյանին վաղը չընտրի վարչապետ

Ես միանում եմ Ձեր «ոչ»-ին. Նաիրա Զոհրաբյանը՝ Վահե Գրիգորյանին

Հասկանո՞ւմ եք, Հայաստանում խաղողի հյութ չկա



2018-01-17 15:36:34

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը մշակել է ծրագիր, պատրաստ է աշխատել կառավարության հետ, բայց միայն այն ներկայացուցիչների, ովքեր հասկանում են գյուղատնտեսությունից:

«Պետք է սրտացավ լինել, պաշտպանել գյուղացուն, ոչ թե հանգիստ նստել: Եթե քո բնագավառը չես պաշտպանում, ինչո՞ւ ես նստած, տղա՛ ջան: Գյուղացին դիզվառելիքը չի խմում չէ՞, արտադրության մեջ է օգտագործում, ո՞նց եք թանկացնում: Կամ ինչպե՞ս կարելի է սերմանցուի համար հարկ վերցնել:

Կառավարությունը պետք է լուրջ աշխատանք կատարի, դրա համար 3 ուղղություններով ծրագիր ենք մշակել.առաջինը մեր կորցրած անասնակերի բազայի վերականգնումն է, որը կհանգեցնի մսի գնի էժանացման, կաթի արտադրության ավելացման, ոչխարաբուծության զարգացմանը, երկրորդը բանջարաբոստանային ուղղությունները, կարտոֆիլի նոր սորտերի մշակումն է: Այսօր տեղայնացրել ենք 3-4 սորտ, որոնց կարկուտը վնաս չի տալիս: Եվ երրորդը՝ վերականգնել լոլիկի արտադրությունը: Շատ երկրներ, այդ թվում ԵԱՏՄ, չեն ցանկանա, որ այն վերականգնվի: Մեր խանութներում աստրախանյան ձմերուկ են վաճառել: Սա ժողովրդի լեզվով ասած՝ ախպերություն չէ, շանտղություն է: Եթե մեկ շուկա է, ուրեմն հավասար պետք է լինենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հրաչ Բերբերյանը՝ շարունակելով.

«Չեք զարմանո՞ւմ, որ մենք  չունենք խաղողի հյութի արտադրություն: Խելքները չի հասնում, որ արտադրեն: Հասկանո՞ւմ եք, Հայաստանում խաղողի հյութ չկա: Բա թող դնեն արտադրեն, ներքին շուկայից են բողոքում:

Համաշխարհային բանկը հսկայական գումարներ է տվել գյուղատնտեսության զարգացման համար, գնացե՛ք  տեսեք նպատակին ծախսվե՞լ է, թե՝ ոչ: Մեր բանկերն ի՞նչ են արել: Մեկը իտալամետ է, մյուսը ռուսամետ, հերիք եղավ էլի, մի քիչ հայամետ եղեք»:

Անի Կարապետյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.