▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանցիների նվերն իրենց զինվորներին

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության Բանակի կազմավորման օրը հերթական առիթն էր Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի սաների համախմբման համար: Այս անգամ աշակերտական խորհուրդը որոշեց,որ միջոցառումից բացի պետք է նաև հենց բանակին ցույց տալ,որ իրենց կողքին են: Աշակերտական խումբը ուսուցիչների հետ համատեղ որոշեց ,որ պետք է սահմանում կանգնած դպրոցի նախկին սաներին նվերների տեսքով շնորհավորեն: Խոսքը գործ դարձավ հաշված օրերի ընթացքում , և ահա այսօր սահման են ուղարկվում նվերների կապոցները: Կապոցներից զատ դեպի սահման է գնում այն սերն ու ջերմությունը,այն հպարտությունն ու գորովանքը ,որը տածում ենք բոլոր զինվորների նկատմամբ : Մի առիթով ազատամարտիկ Արթուր Եղիազարյանն ասել է,որ Հայրենիքն սկսվում է սահմանից...այո ... Հայրենիքն սկսվում է սահմանից ու բանակից,այն բանակից,որի շարքերը պատվով համալրում են Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի շրջանավարտները:

 

Արմինե Մելքոնյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին