▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված 2 անձ զենքի սպառնալիքի տակ «ՎՏԲ» բանկից հափշտակել են խոշոր չափի գումար

Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված 2 ճիվաղ զենքի սպառնալիքի տակ «ՎՏԲ» բանկից հափշտակել են խոշոր չափի  գումար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺShamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղ ներս են մտել Բաղրամյան պողոտա 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համար 4 մասնաճյուղ և այնտեղից հափշտակել մոտ 8 մլն դրամ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության փորձաքերագետներն ու կինոլոգները:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին