▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմիկ Դավոյանը Եղիշե Չարենցի տուն թանգարանում

Այսօր՝ փետրվարի 24-ին Եղիշե Չարենցի տուն թանգարանում տեղի ունեցավ Ռազմիկ Դավոյանի պոեզիային նվիրված երեկո։ Հանդիպմանը ներկա էին հայտնի բանասերներ, գրականագետներ, ինչպես նաև Եղիշե Չարենցի տուն թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը։ 
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սուրեն Աբրահամյանը խոսելով Դավոյանի պոեզիայի մասին՝ առանձնացրեց այն հիմնական դրույթները, որոնք Դավոյանի պոեզիան մեր օրերում արդեն դարձնում են դասական։
Ռազմիկ Դավոյանը հայ բանաստեղծ, հասարակական գործիչ է։ Ծնվել է 1940 թվականին, Տարրական կրթությունն ստացել է Մեծ Պարնի գյուղում։ 1949 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լենինական, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը։ 1958 թվականին ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը բուժակի մասնագիտությամբ։ 1959-1964 թթ. սովորել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում։ 1991 թվականից Հայաստանի «Համազգային մշակութային միության» վարչության նախագահ, 1994-1996 թթ.` Հայաստանի Գրողների Միության վարչության նախագահ, 1999-2003 թթ.` Հայաստանի Հանրապետության Նախագահի Խորհրդական։ 2000 թվականից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է։ 
Ռազմիկ Դավոյանի բանաստեղծություններից․ 
Անձրեւից ծեծված, հողմից հալածված,
Ծակ տրեխներով գնում էր Աստված,
Ինքը երկնքից իր արտասուքով,
Իր կյանքը, ճամփան պատել էր սուգով:
Ինքը գնում էր թեթեւ ու ներհուն,
Որպես սկիզբն ու վախճանը կյանքի,
Ինքը տանում էր իր մերկ ձեռքերում
Բախտ արարելու
Իր կախարդական լեզվակը զանգի:
Եվ գնում էր նա
Լքված ու մենակ աշխարհի կողմից,
Եվ ոչ ոք, ոչ ոք չէր կանչում նրան,
Որ ապաստան տա անձրեւից, հողմից:
Եվ նույն ժամանակ աշխարհից այս չար,
Պարզված երկնքի անհունները մութ,
Բյուրավոր ձեռքեր իրենց Աստըծուց
Աղերսում էին գորովանք ու գութ:
Հովհաննես Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին